Հալեպի Սբ Աստվածածին և Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների սրահներում 2014թ. մարտի 2-ին տեղի են ունեցել Ազգային պատգամավորական ժողովի լրացուցիչ ընտրություններ: Ընտրությունը մեկնարկել է առավոտյան ժամը 9-ին և շարունակվել է մինչև ժամը 14-ը: Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահեն արք. Սարգսյանը նույնպես իր ազգային պարտականությունն է կատարել Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ընտրությունն ընթացել է խաղաղ պայմաններում, և համայնքի անդամներն իրենց ազգային պարտականությունն են կատարել: Ուստի եկեղեցիների ներքնասրահները լեցուն էին մարդկանցով:

 

Ազգային պատգամավորական ժողովի ընտրության արդյունքում ընտրվել են 9 լրացուցիչ անդամներ՝ Հակոբ Հակոբյան, Կարապետ Թրթռյան, Անդրանիկ Պողոս, Անժել Գրաճյան-Պոշկեզենյան, բժիշկ Վահե Սիսեռյան, Կարապետ Յուզբաշյան, Վահե Ղազարյան, Յուրի Ազիզյան:

 

Կրոնական ժողովն իր հերթին պետք է ընտրի մեկ կղերական: Ազգային պատգամավորական ժողովի ընդհանուր անդամների թիվը 35 է, որից 5-ը կղերական են: