Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց և ստորագրեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը:
Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը նվիրված ԿԸՀ արտահերթ նիստում:
Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:
«ԿԸՀ-ն արձանագրում է՝ ընտրողների ցուցակում ընդգրկված ընդհանուր թիվը՝ 2 մլն 591 հազար 316, քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1245, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2451, էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 500, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 595 հազար 512: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 մլն 281 հազար 997 կամ 49.39 տոկոս: Անվավեր քվեաթերթիկների թիվը 4593 է»,-ասաց Մուկուչյանը:
Այնուհետև նա ներկայացրեց կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմ քվեաթերթիկների թվերը:
«Արդար Հայաստան» կուսակցություն- 3 914 կամ 0.31 տոկոս
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն- 19 691 կամ 1.54 տոկոս
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 688 761 կամ 53.91 տոկոս
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 4 619 կամ 0.36 տոկոս
«Ազատություն» կուսակցություն- 1 844 կամ 0.14 տոկոս
«Պատիվ ունեմ» դաշինք -66 650 կամ 5.22 տոկոս
«Միասնական Հայրենիք» կուսակցություն- 964 կամ 0.08 տոկոս
«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 803 կամ 0.06 տոկոս
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 15 591 կամ 1.22 տոկոս
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 12 149 կամ 0.95 տոկոս
«Հանրապետություն» կուսակցություն- 38 758 կամ 3.03 տոկոս
«Հայոց Հայրենիք» կուսակցություն- 13 130 կամ 1.03 տոկոս
«Ազատ Հայրենիք» դաշինք- 4 119 կամ 0.32 տոկոս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 50 444 կամ 3.95 տոկոս
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 5 020 կամ 0.39 տոկոս
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 15 549 կամ 1.22 տոկոս
«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն- 3 775 կամ 0.3 տոկոս
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք- 19 212 կամ 1.5 տոկոս
«Ազգային օրակարգ» կուսակցություն- 719 կամ 0.06 տոկոս
«Վերելք» կուսակցություն- 1 233 կամ 0.1 տոկոս
«Ազատական» կուսակցություն- 14 936 կամ 1.17 տոկոս
«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն- 2 440 կամ 0.19 տոկոս
«Հայաստան» դաշինք- 269 481 կամ 21.09 տոկոս
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն- 18 976 կամ 1.49 տոկոս
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 3 915 կամ 0.31 տոկոս
Անճշտությունների գումարային չափը 973 է: Հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հունիսի 20-ին: