Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում ամփոփեց փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններում բոլոր 1988 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները:

Քվեարկությանն ընդհանուր առմամբ 2.529.016 ընտրելու իրավունք ունեցողներից մասնակցել է 1.521.931-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 60.18%-ը:

Անվավեր է համարվել 50.992 քվեաթերթիկ:

Բագրատյան Հրանտ - 31643՝ 2.15%

Հայրիկյան Պարույր - 18093՝ 1.23%

Հովհաննիսյան Րաֆֆի - 539.674՝ 36.74%

Ղուկասյան Անդրիաս - 8328՝ 0.57%

Մելիքյան Արման - 3520՝ 0.24%

Սարգսյան Սերժ - 861.378՝ 58.64%

Սեդրակյան Վարդան - 6203՝ 0.42%։