Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները դեռ չեն հրապարակվել: Արցախի ԿԸՀ պաշտոնական կայքում ներկայացված են միայն երկու շրջանների՝ Հադրութի եւ Շահումյանի, նախնական արդյունքները:
Ըստ այդմ, Հադրութի շրջանում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
Արայիկ Հարությունյան – 3610 (56,1 տոկոս)
Մասիս Մայիլյան – 1278 (19,9 տոկոս)
Վիտալի Բալասանյան – 890 (13,8 տոկոս)
Արցախի Շահումյանի շրջանում պատկերը հետեւյալն է.
Արայիկ Հարությունյան – 888 (57,3 տոկոս)
Մասիս Մայիլյան – 323 (20,8 տոկոս)
Վիտալի Բալասանյան – 200 (12,9 տոկոս):
Մյուս շրջաններից տվյալներ չկան, սակայն Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը ողջ գիշերվա ընթացքում տվյալներ է հրապարակել տարբեր տեղամասերից, որը ներկայացնում ենք ստորեւ.
Ասկերան քաղաքում.
Արայիկ Հարությունյան - 575
Վիտալի Բալասանյան - 452
Մասիս Մայիլյան -162
Հադրութ քաղաքում.
Արայիկ Հարությունյան - 782
Մասիս Մայիլյան - 367
Վիտալի Բալասանյան – 193
Ճարտար քաղաքում.
Արայիկ Հարությունյան - 1210
Մասիս Մայիլյան - 470
Վիտալի Բալասանյան – 155:
Այսօր առավոտյան Արցախխի ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը 14-ին, Արցախի ԿԸՀ մամլո կենտրոնում կմեկնարկի ԱՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի եւ ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահների համատեղ ասուլիսը:
Թեման քարոզարշավի մշտադիտարկման արդյունքների ամփոփում եւ հրապարակում: