Արդեն հստակ են Շիրակի մարզի համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները: Նշենք, որ մարզի Բավրա, Մեծ Սարիար, Ցողամարգ և Սառնաղբյուր համայնքներում հունիսի 8-ին տեղի ունեցան համայնքի ղեկավարի, իսկ Ալվարում, Բերդաշենում և Թորոսգյուղում՝ ավագանու անդամների ընտրություններ: Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից, Բավրա համայնքում համայնքի ղեկավար էին առաջադրվել երկու թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար Սամսոն Մկրտչի Պետրոսյանը /ՀՀԿ/ և Կորյուն Միքայելի Սումբուլյանը /ինքնառաջադրված/: Ըստ նախնական տվյալների, Բավրայում առավելագույն՝ 176 քվե գրանցվել է Կորյուն Սումբուլյանի օգտին, իսկ Մկրտիչ Պետրոսյանին կողմ քվերակել է 127 ընտրող: Բավրայում 480 ընտրողից ընտրություններին մասնակցել են 311-ը: Անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ:
Մեծ Սարիարում համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել գործող ղեկավար՝ Բաբիկ Ցոլակի Ավետիսյանը /ՀՀԿ/: Ըստ նախնական տվյալների, վերջինիս օգտին կողմ է քվերակել 144 ընտրող: Մեծ Սարիարում ընտրողների ընդհանուր թիվը 296 է, ընտրություններին մասնակցել են 153 ընտրող: Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ:
Ցողամարգում թեկանծուները երեքն էին՝ համայնքի գործող ղեկավար Հովսեփ Արտաշեսի Տոնոյանը /ՀՀԿ/, Արման Նիկոլի Ավագյանը /անկուսակցական/ և Գնել Աղասու Բարսեղյանը /ՀՀԿ/: Ըստ նախնական տվյալների, Հովսեփ Տոնոյանի օգտին կողմ է քվերակել 83 ընտրող, Արման Ավագյանի օգտին գրանցվել է 103 կողմ, իսկ Գնել Բարսեղյանի օգտին' 108 կողմ: Ցողամարգում ընտրողների ընդհանուր թիվը 427 է, ընտրությանը մասնակցել են 300-ը: Անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ:
Սառնաղբյուրում համայնքի ղեկավրի պաշտոնի համար պայքարում էին 2 թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար Սևակ Հայկարամի Մադաթյանը /ՀՅԴ/ և Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Եղիկ Զիաթի Դավթյանը: Ըստ նախնական տվյալների, Սևակ Մադաթյանի օգտին կողմ է քվերակել 752 ընտրող, իսկ Եղիկ Դավթյանի օգտին' 615: Սառնաղբյուր համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 2509 է, ընտրությանը մասնակցել են 1395-ը: Անվավեր է ճանաչվել 27 քվեաթերթիկ:
Նույն օրը մարզի Ալվար, Բերդաշեն և Թորոսգյուղ համայնքներում կայացան համայնքի ավագանու անդամների ընտրություններ: Ի դեպ, Ալվարում համայնքի ավագանու անդամների 6 թեկնածուներից միայն մեկն էր տղամարդ՝ Մկրտիչ Ցոլակի Ավագյանը: Այս համայքնում ավագանու մյուս հինգ անդամները կանայք են: Ի հակադրություն Ալվարի, Բերդաշենում ավագանու 6 թեկնածուից միայն մեկն էր կին: Բերդաշենում ավագանու բոլոր անդամներն անկուսակցական են, Թորոսգյուղում՝ բոլոր 6 թեկնածուները ՀՀԿ անդամ: