Արարատում այսօր տեղի են ունեցել Արարատի քաղաքապետի ընտրությունները:
Նախնական տվյալների համաձայն՝ ընտրելու իրավունք ունեցող 13218 արարատցիներից ընտրությանը մասնակցել է 8921-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 67,57 %-ը:
Lurer.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ բոլոր ընտրատեղամասերից ստացված քվեաթերթիկների արդյունքում առաջատարն է ՀՀԿ–ական թեկնածու Հայկ Հայկյանը: Վերջինիս քվեները 330-ով ավել են ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանի ստացած քվեներից:
Հայկ Հայկյանը ստացել է ընտրողների 4 544 ձայնը, իսկ Սամվել Բարսեղյանը` 4 214:
Անվավեր է համարվել 160 քվեաթերթիկ: