Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատեղամասում երեկ տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում նախնական արդյունքերով հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Կարապետյանը: Այս մասին Լուրեր.com-ը տեղեկացավ ԿԸՀ պաշտոնական կայքից:
Արմեն Կարապետյանը հավաքել է 20 744 ձայն, իսկ մյուս թեկնածուն Ժառանգություն կուսակցության կողմից առաջադրված Սամվել Հայրապետյանը հավաքել է 3 555 ձայն:
Ընտրողների ընդհանուր թիվը' 50 370 է, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների' 25 349:
Անվավեր է համարվել 1 037 քվեաթերթիկ: