Ինչպես հայտնում է segodnya.ua-ն, ԱՄՆ իշխանությունները ռուսական կողմին կոչ են արել ճանաչել Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյին:

 

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը ճանաչել ընտրությունների արդյունքները և համագործակցել նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ' ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար»,- հայտարարել է նա:

 

Ավելի վաղ, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է աջակցել Ուկրաինայի իշխանությունների ջանքերին' կապված երկրում ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու հետ: