Աֆղանստանի նախագահի պաշտոնի թեկնածու Աբդուլա Աբդուլան հրաժարվել Է ճանաչել հունիսի 14-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ երկրի արտաքին գործերի նախկին նախարարը հանդես Է եկել Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում:

 

Նրա խոսքով՝ ձայների հաշվարկն ավարտված Է, բայց «մինչ այժմ անհայտ Է մնում ավելի քան 1 մլն ընտրական քվեաթերթիկների ճակատագիրը»:

 

«Հենց սկզբից մրցակիցները համոզված Էին, որ մենք տանուլ ենք տալու,-նշել Է թեկնածուն:-Ընդսմին ընտրական հանձնաժողովը ձգտում Էր թաքցնել բազմաթիվ խախտումների ու կեղծումների վկայությունները»:

 

«Մեր օրինական պահպանջները նույնպես փաստորեն անտեսվում Էին: Այդ կապակցությամբ մենք չենք կարող ճանաչել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Այլապես դա կլինի Աֆղանստանի ժողովրդի շահերի դավաճանություն»,-հավելել Է Աբդուլան, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: