ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2015 թվականի մայիսի 3-ին ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների օգտին կատարված քվեարկության արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր է ընտրվել Դավիթ Մելքումյանը, ում օգտին 6060 քաղաքացիներից քվեարկել է 2745-ը: Թիվ 2 ընտրատարածքում 6464 քվեարկողներից ԱԺ թեկնածու Արսեն Առստամյանի օգտին է քվեարկել 1101-ը: Թիվ 3 ընտրատարածքում 6356 քվեներից Արզիկ Մխիթարյանի օգտին է եղել 2158-ը:

 

Թիվ 4 ընտրատարածքում ընտրվել է Վահրամ Բալայանը. ընդհանուր քվարկողների թիվը՝ 6328, որից նրա օգտին քվեարկել է 3708-ը: Թիվ 5 ընտրատարածքն ընդգրկող Ասկերանի շրջանում ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի օգտին 5711 քաղաքացիներից քվեարկել է 1783-ը: Թիվ 6 ընտրատարածքն ընդգրկող Հադրութի ընտրատարածքում պատգամավոր է ընտրվել Իվան Ավանեսյանը՝ ընդհանուր 6608 քվեներից ստանալով 5767-ը: Թիվ 7 ընտրատարածքն ընդգրկող Մարտակերտի շրջանում պատգամավոր է ընտրվել Սերգեյ Հարությունյանը՝ ընդհանուր 3774 քվեներից ստանալով՝ 3008-ը: Թիվ 8 ընտրատարածքում՝ Մարտունու շրջանում պատգա մավոր է ընտրվել Դավիթ Իշխանյանը. ընդհանուր քվեարկողների թիվը՝ 6064, որից նրա օգտին՝ 2305: Թիվ 9 (Մարտունու շրջան) ընտրատարածքում, պատգամավոր է ընտրվել Արթուր Թովմասյանը. ընդհանուր 6000 քվեարկողներից նրան ձայն է տվել 3588-ը:

 

Թիվ 10, Քաշաթաղի և Շուշիի շրջաններն ընդգրկող ընտրատարածքում պատգամավոր է ընտրվել Լեռնիկ Հովհաննիսյանը. ընդհանուր քվարկողների թիվը՝ 7334, որոնցից նրա օգտին քվեարկել է 4587-ը: Թիվ 11 ընտրատարածքն ընդգրկող Մարտակերտ, Շահումյան, Ասկերանի ընտրատեղամասում պատգամավոր է ընտրվել Արմո Ծատուրյանը. ընդհանուր քվարկողների թիվը՝ 7132, որից նրա օգտին քվեարկել է 2914-ը: