Հայաստանում այսօր տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտություններին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել, Aysor.am-ին տեղեկացնում են ԱՆ Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից։

Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ անազատության մեջ է, գտնվում է ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ քվեարկությունը, ըստ ԿԸՀ-ի, մեկնարկել է ժամը 16։00-ին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 19։30-ի դրությամբ այստեղ քվեարկությանը մասնակցել է 15 անձ։ Ընդհանուր առմամբ այս ՔԿՀ-ում գտնվող անձանց թիվը կազմում է 16։