ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerevan.today-ին, Hayeli.am-ին և Politik.am-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին:
«Եթե լինեն արտահերթ ընտրություններ' ես միանշանակ մասնակցելու եմ: Եթե նույնիսկ իշխանությունն ինքը կազմակերպի ընտրություններ' ես չեմ կարծում, որ չմասնակցելը ճիշտ է»,- ասաց նա:
Քոչարյանը վստահեցրեց, որ ժողովրդին իշխանությունների հետ միայն թողնելը ճիշտ չէ:
«Մասնակցելու ենք և կրելու ենք»,- ասաց ՀՀ 2-րդ նախագահը: