Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է պահպանել երկրի նախագահի պաշտոնը և գլխավորել անցումային կառավարությունը. գրում է AFP-ն' հղում կատարելով սիրիական կառավարության նախարարներից մեկի հայտարարությանը:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել էին ժամանակավոր կառավարության ստեղծման մասին, որի կազմում լինելու էր 9 նախարար: Միաժամանակ, Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է, որ հունվարի 22-ին Ժնևում կայանալիք Սիրիայի հարցով կոնֆերանսին իր մասնակցության նախապայմանն անցումային կառավարության ժամանակ Ասադին իշխանությունից հեռացնելն է: Սիրիայի ազատ բանակն իր հերթին Ասադի տապալումը համարում է երկրում մարտական գործողություններին վերջ դնելու միակ նախապայման: