«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը մտադիր է ստուգումներ իրականացնել գազալցակայաններում, և այստեղ ևս սպասվում են լուրջ բացահայտումներ:
Դրանք հիմնականում կարող են կապված լինել, այսպես կոչված, լևի գազի սպառման հետ, երբ որոշ գազալցակայանների սեփականատերեր գործել են օրենքի և մրցակցության դաշտից դուրս' սպառելով չհաշվարկվող գազ, դրանով վնաս պատճառելով ինչպես պետությանը՝ չմուծված հարկերի տեսքով, այնպես էլ խախտելով տնտեսական արդար մրցակցության կանոնները»: