«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորները մտադիր են պարբերաբար տարբեր նախարարների ու պաշտոնյաների կանչել խորհրդարան՝ փակ հանդիպումների:
Ընդ որում՝ առաջնային այն նախարարներն ու պաշտոնյաներն են կանչվելու ԱԺ, որոնց աշխատանքից Փաշինյանը դժգոհ է, կամ որոնք հաճախ են աչքի ընկնում աղմկահարույց միջադեպերով:
Միեւնույն ժամանակ ուշագրավ է, որ պաշտոնյաներին ու նախարարներին խորհրդարան կանչելու նախաձեռնությունը ոչ թե Փաշինյանինն է, այլ պատգամավորներինը, մասնավորապես՝ ՔՊ խմբակցության վերնախավինը:
Հավանաբար, օրենսդիրներն այսպիսով մտադիր են խորհրդարանի վերահսկողությունը մեծացնել այլ կառույցների վրա: Խորհրդարան ասելով՝ նրանք նկատի ունեն ՔՊ-ն: Իսկ ՔՊ-ն էլ թիրախավորում է միայն այն պաշտոնյաներին, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը լարված է»։