Հինգշաբթի օրը Շրի Լանկայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Ազատություն ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Մաիթհրիփալա Սիրիսենը: Այս մասին հայտնել է AP լրատվական գործակալությունը:
Գործակալությունը մեջբերել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը, որի համաձայն Սիրիսենը հավաքել է ձայների 51,28%-ը՝ առաջ անցնելով պետության ղեկավար Մահինդ Ռաջապակսիին (47.58%): Վերջինս ավելի վաղ ընդունել է իր պարտությունը: