Կոստա Ռիկայի նախագահական ընտրությունների առաջին արդյունքները վկայում են Քաղաքացիական գործողություն ձախ կուսակցությունը ներկայացնող ընդդիմադիր թեկնածուի՝ Լուիս Գիլյերմո Սոլիսի հաղթանակի մասին: Ինչպես տեղեկացնում է կենտրոնամերիկյան այդ երկրի Գերագույն ընտրական տրիբունալի տվյալներին, Սոլիսն ստացել է ընտրողների ձայների 77,69 տոկոսը: Նրա մրցակիցը՝ կառավարող Ազգային ազատագրում կուսակցությունից թեկնածու Ջոնի Արայան,, հավաքել է ձայների 22,31 տոկոսը:

 

Ընտրությունների հաղթողը պետության ղեկավարի պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի մայիսի 8-ին եւ երկիրը կկառավարի մինչեւ 2018 թվականը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: