ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն անցնելու է դեկտեմբերի 26-27-ին Սանկտ-Պետերբուրգում։ Այս մասին ասել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։ Հանդիպումը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ ոչ պաշտոնական գագաթնաժողովը լրացուցիչ խթան կհաղորդի երկրների համագործակցությանը։ «ԱՊՀ երկրների համագործակցության ամրապնդման հստակ ցուցիչ կարելի է անվանել ամենաբարձր մակարդակով շփումների ակտիվացումը երկրների ղեկավարների միջև»,-ասել է Լեբեդևը։
Համագործակցության վերջին ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ հոկտեմբերի 7-ին: Պուտինն այնուհետև նշել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների նման հանդիպումները հնարավորություն են տալիս հանգիստ մթնոլորտում քննարկելու ամենահրատապ հարցերն ու թեմաները։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Համագործակցության անդամները համատեղ ձգտում են կառուցել համագործակցությունը բարիդրացիության, փոխշահավետության և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով։