Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել:

Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպման մեկնարկից առաջ երկրների ղեկավարները համատեղ լուսանկարվել են, որից հետո Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կողք կողքի քայլել են տեսախցիկների առաջ մի քանի բառ են փոխանակել: