Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում միասին հետևել են աթլետիկայի աշխարհի առաջնության տղամարդկանց 100 մետր վազքի եզրափակիչ մրցումներին: Այս մասին հայտնում է Anadolu-ն։ Նրանք մարզադաշտում զրույց են ունեցել։

Պարբերականի հաղորդմամբ՝ ի թիվս այլ երկրների ղեկավարների՝ Էրդողանը մարզադաշտում զրուցել է նաև Ալիևի հետ։