Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
«Իլհամ Ալիևն Էրդողանին և թուրք ժողովրդին շնորհավորել է թուրքական հանրապետության հիմնադրման 97-րդ տարեդարձի առթիվ», - նշված է հաղորդագրության մեջ։
«Էրդողանը վստահեցրել է Ալիևին, որ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի կողքին», - հաղորդում են թուրքական աղբյուրները։