Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը առանձին հանդիպում են ունեցել Աստանայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի շրջանակում, գրում է Interfax-ը:

«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համագործակցության հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էրդողանը շնորհավորել է Ալիևին Արցախի քաղաքներում Ադրբեջանի դրոշը կանգնեցնելու համար։