Ռուսաստանցիների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ երկիրն ընդհանուր առմամբ ճիշտ ուղղությամբ Է շարժվում. աճում Է վստահությունը Վլադիմիր Պուտինի նկատմամբ եւ աջակցությունը ՌԴ-ի նախագահի պաշտոնում նրա գործունեությանը: Այդ մասին վկայում են սոցիոլոգների կատարած հետազոտությունները:
Այժմ նախագահի պաշտոնում Պուտինի գործունեությանը հավանություն Է տալիս ռուսաստանցիների 82 տոկոսը, ապրիլի 30-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Լեւադա-կենտրոնի սոցիոլոգները: Հարցումն ապրիլի 25-28-ն անցկացվել Է Ռուսաստանի 45 տարածաշրջանների 130 բնակավայրերի18-ից բարձր տարիքի 1602 մարդկանց շրջանում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ Վ.Պուտինի գործունեությանը հավանության վարկանիշը մեկ ամսվա ընթացքում աճել Է 10 տոկոսային կետով (մարտի սկզբին 72 տոկոս Էր), տարեսկզբից՝ 17 կետով (հունվարին 65 տոկոս Էր):
Սոցիոլոգների հետազոտությունները ցույց են տալիս, որ նախագահի աշխատանքից դժգոհ Է հարցման մասնակիցների 17 տոկոսը՝ հունվար ամսվա 34 տոկոսի դիմաց:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) տվյալներով՝ մարտի վերջին Վլադիմիր Պուտինին պաշտպանում Էր Ռուսաստանի բնակիչների ավելի քան 80 տոկոսը: