Ռուսաստանցիների երկու երրորդն այն կարծիքին Է, որ Վլադիմիր Պուտինի աշխատանքը համապատասխանում Է իրենց շահերին եւ ցանկանում են, որ նա նախագահ մնա նաեւ 2018 թվականից հետո: Այդ մասին վկայում Է Հասարակական կարծիքի հիմնադրամի (ՀԿՀ) սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցումը:

 

Ռուսաստանի քաղաքացիների կարծիքով՝ Պուտինի նախագահության երրորդ ժամկետի հիմնական դրական պահերն են դարձել երկրի պաշտպանունակության ամրապնդումը եւ հաջողություններն արտաքին քաղաքականության ասպարեզում:

 

«Այսօր ռուսաստանցիների 66 տոկոսը ցանկանում Է, որ Վլադիմիր Պուտինը նախագահ մնա 2018 թվականից հետո, չի ցանկանում 14 տոկոսը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Հարցվածների մեծամասնության կողմից առավել հավանության արժանացած նախագահի գործերի ու որոշումների թվում են Ղրիմի եւ Սեւաստոպոլի միացումը Ռուսաստանին, Սոչիի Օլիմպիադայի անցկացումը եւ Ուկրաինայի նկատմամբ վարվող քաղաքականությունը:

 

Հարցումը ՌԴ-ի 18 եւ ավելի բարձր տարիքի քաղաքացիների շրջանում անցկացվել Է այս տարվա հունիսի 15-ին ՌԴ-ի 43 սուբյեկտներում: Դրան մասնակցել Է երկրի 1500 բնակիչ: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,6 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: