ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացված հետազոտության համաձայն՝ հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը «միջին» գնահատական է տալիս երկրի նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի գործունեությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղու մ անելով «Գրուզիա Online»-ին:

 

 

Հարցվածների 3 տոկոսն այն կարծիքին է, որ նախագահը «շատ լավ» է աշախատում, 16 տոկոսի կարծիքով՝ «լավ», 54 տոկոսը Մարգվելաշվիլիի գործունեությունը գնահատում է «միջին», 13 տոկոսը՝ «վատ», 3 տոկոսը՝ «շատ վատ», իսկ մնացածը կամ չգիտեն հարցի պատասխանը, կամ հրաժարվում են կոնկրետացնել այն:

 

 

Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, հարցվածների 2 տոկոսը նրա գործունեությունը գնահատում է «շատ լավ», 14 տոկոսը՝ «լավ», 52 տոկոսը՝ «միջին», 16 տոկոսը՝ «վատ», 5 տոկոսը՝ «շատ վատ»:

 

 

Խորհրդարանի նախագահի վարկանիշը հետևյալ պատկերն ունի.1 տոկոսը նրա գործունեությունը գնահատում է «շատ լավ», 17 տոկոսը՝ «լավ», 51 տոկոսը «միջին», 13 տոկոսը՝ «վատ», 2 տոկոսը՝ «շատ վատ»:

 

 

NDI-ի հարցումն ամբողջ Վրաստանում անցկացվել է մարտի 27-ից մինչև ապրիլի 19-ը: Դրան մասնակցել 4360 մարդ: NDI-ի հետազոտությունը ֆինանսավորում է Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալությունը: