Վրաստանի և Ադրբեջանի միջև վեճի առարկա Է մնում պետական սահմանի 34 տոկոսը: Ինչպես հայտնել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, սահմանագծման պետական հանձնաժողովների մակարդակով համաձայնեցվել Է սահմանի 66 տոկոսը և շարունակվում են բանակցությունները մնացած սեգմենտների համաձայնեցման նպատակով, տեղեկացնում Է  «Գրուզիա Online»-ին:

«Պետական սահմանի սահմանագծման աշխատանքները շարունակվում են 1995 թվականից: Սահմանի պարագծից կողմերը սահմանագծման պետական հանձնաժողովների մակարդակով համաձայնեցրել են 66 տոկոսը, և շարունակվում են բանակցությունները մնացած սեգմենտների համաձայնեցման նպատակով»,- նշել են արտաքին գործերի նախարարությունում:

 

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցն ակտիվացել Է Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո: Սալոմե Զուրաբիշվիլին Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել Է, որ ժամանակն Է այսքան տարիներից հետո ավարտել սահմանի հետ կապված հարցի լուծումը: