Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին։ Նա նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները վերջին 30 տարիների ընթացքում դարձել են տարածաշրջանային կայունության և համագործակցության կարևոր գործոն, գրում է Minval.az-ը։
Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ նոր հնարավորություններ կան հատկապես տրանսպորտի ոլորտում։ Նա ասել է, որ որ երկու երկրներն ընդհանուր տեսակետներ ունեն Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության լավ հնարավորություններ կան, և որ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։
Նա հավելել է, որ Վրաստանը նույնպես կիսում է այս դիրքորոշումը և հույս է հայտնել, որ «Հայաստանը կհասկանա», որ դա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է։