Պետք է հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Trend-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 31-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։
«Մենք պետք է շարժվենք դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, կնքենք խաղաղության պայմանագիր որքան հնարավոր է, շուտ»,֊ասել է Ալիևը։