Հունիսի 15-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ հանրապետության Էթնիկական փոքրամասնությունների շուրջ 2,5 հազար ներկայացուցիչներ են աշխատում 12 ընտրատարածքների 340 ընտրական տեղամասերում՝: Այդ մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Էկա Ազարաշվիլին, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«12 ընտրատարածքների՝ Սագարեջոյի, Թելավի, Մառնեուլի, Գարդաբանի, Լագոդեխի, Բոլնիսի, Դմանիսի, Ծալկայի, Տետրիցկարոյի, Ախալցխայի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի 340 ընտրական տեղամասերի ընտրական հանձնաժողովներում ներկայացված են Էթնիկական փոքրամասնությունների 2 հազար 446 ներկայացուցիչներ, որոնց 62 տոկոսը հայեր են, 37 տոկոսը՝ ադրբեջանցիներ եւ 1 տոկոսը՝ ռուսներ, ավարներ եւ օսեր»,-հայտնել Ազարաշվիլին հունիսի 11-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ Էթնիկական փոքրամասնությունների ներկայացուցիչների համար հայերեն եւ ադրբեջաներեն տպագրվել են ընտրական նյութեր, ներառյալ ընտրողների միասնական ցուցակը, քվեաթերթիկները եւ հրահանգները:
Հունիսի 15-ին Վրաստանում ընտրվելու են տեղական խորհուրդներ (սակրեբուլոներ), տեղական վարչակազմերի ղեկավարներ եւ 12 ինքնակառավարվող քաղաքների, ներառյալ մայրաքաղաքը, քաղաքագլուխներ:
Առաջիկա ընտրություններին մեծ կարեւորություն Է տրվում, քանի որ, Թբիլիսիի հետ միասին ուղղակի քվեարկության ճանապարհով ընտրվելու են երկրի եւս 11 քաղաքների քաղաքագլուխներ եւ 12 շրջանային վարչակազմերի ղեկավարներ: