Ամանորի առթիվ Վրաստանի նախագահի պահուստային հիմնադրամից 1,071 միլիոն լարի (շուրջ 575 հազար դոլար) փող Է տրամադրվել երկրի 1,53 հազար բնակիչների՝ միանվագ օգնության տեսքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ն հաղորդել Է Գեորգի Մարգվելաշվիլիի մամուլի ծառայությունը:

 

Դրամական օգնությունը փոխանցվել Է 411 տարեցների եւ սահմանափակ հնարավորություններով անձանց, ընտանեկան տիպի մանկատների 349 սաների, 424 երեխաների, որոնք ապրում են խնամակալների ընտանիքներում, 206 երեխաների, որոնց դաստիարակում են ազգականները, 109 երեխաների Վրաստանի Պատրիարքին կից Թամար թագուհու անվան գիշերօթիկ դպրոցից եւ 31 երեխաների Անդրիյ միապետի հիմնադրամի՝ քաղցկեղով հիվանդ երեխաների ապաստարանից:

 

«Յուրաքանչյուր մարդու հատկացվել Է 700-ական լարի (շուրջ 376 դոլար), որը սոցիալական գործակալության միջոցով հիմնականում փոխանցվել Է անձնական հաշիվներ»,- ասված Է հաղորդագրության մեջ: