Վրաստանի ոստիկանությունը «Սարփի» վերահսկիչ անցակետում (վրաց-թուրքական սահման) ձերբակալել Է երկրի քաղաքացիներ Սանխամ Մ.-ին եւ Էլմար Դ.-ին պրեգաբալին պարունակող շուրջ 20 հազար հաբ հոգեմետ նյութ Վրաստան ներկրելու մեղադրանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Նովոստի Գրուզիա»-ին:
«Սանխամ Մ.-ի եւ Էլմար Դ.-ի ավտոմեքենաները խուզարկելիս իրավապահները հատուկ թաքստոցից առգրավել են 19 հազար 488 հաբ հոգեմետ նյութ, որը պարունակում Է պրեգաբալին: Ձերբակալվածները ընդունում են իրենց մեղքը»,- հաղորդել Է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Հետաքննությունը կատարվում Է Վրաստանի Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափի հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստում, ձեռքբերում, պահում, իրացում), ինչպես նաեւ 263-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի հոգեմետ նյութերի եւ դրանց անալոգների անօրինական ներկրում, արտահանում կամ տարանցում):