Միջազգային հանրապետական ինստիտուտի () կողմից Վրաստանում անցկացված հարցման համաձայն՝ անցյալ տարվա համեմատ 23 տոկոսով նվազել է այն բնակիչների թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ: Ընդսմին 22 տոկոսով ավելացել է նրանց թվաքանակը, ովքեր կարծում են, որ երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ, տեղեկացնում է &la quo;Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Հարցին՝ «Կարծում եք արդյոք, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ», հարցման մասնակիցների 25 տոկոսը դրական պատասխան է տվել, 55 տոկոսն այն կարծիքին է, որ երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ, իսկ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել:

 

Հարկ է նշել, որ 2004 թվականից, երբ IRI-ն սկսեց հարցումներ անցկացնել երկրում, առավել քիչ թվով հարցվածներ են դրական պատասխան տվել այդ հարցին: