ԱՄՆ-ի Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի հարցման տվյալներով`Վրաստանը զարգանում Է ճիշտ ուղղությամբ. այսպես է կարծում երկրի բնակիչների 40 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վրաստանի հասարակական տրամադրությունը» սոցիոլոգիական հետազոտությունը Վրաստանի մասշտաբներով կատարվել Է ընթացիկ տարվա հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 7-ը, հարցմանը մասնակցել Է 3 338 մարդ:
Այս տարվա ապրիլին կատրաված հարցման համեմատությամբ ճիշտ ուղուն հավատացողների թիվն ավելացել Է չորս տոկոսով:
Սակայն, դա 13 տոկոսով քիչ Է անցյալ տարվա նոյեմբերին անցկացված համանման հարցման համեմատությամբ:
Հարցվողների համար ավանդաբար ազգային նշանակության գլխավոր հարցեր են մնում աշխատատեղերը, աղքատությունը եւ տարածքային ամբողջականությունը: Աշխատատեղերը որպես կարեւոր ազգային հարց Է համարել հարցման մասնակիցների 63 տոկոսը, աղքատությունը՝ 32 տոկոսը, իսկ տարածքային ամբողջականությունը՝ 30 տոկոսը:
Ապրիլին կատարված հարցման համեմատությամբ անփոփոխ Է մնացել կառավարության հնչեցրած այն նպատակը պաշտպանողների քանակը, որ Վրաստանը պետք Է դառնա Եվրամիության անդամ՝ 78 տոկոս եւ անդամակցի ՆԱՏՕ-ին՝ 72 տոկոս, հաղորդել Է «Նովոստի - Գրուզիան»: