Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Թամարա Բերուչաշվիլին խոստացել է չփոխել երկրի արտաքին քաղաքականությունը եւ շարունակել եվրաինտեգրացման ուղին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես ուրախ եմ, որ այժմ հնարավորություն ունեմ ծառայելու երկրի եվրոպական եւ եվրատլանտյան գերակայություններին: Ես հավատում եմ, որ Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի»,- հայտարարել է Բերուչաշվիլին մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ հանրապետության արտաքին քաղաքականությունը կմնա անփոփոխ,
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 11-ին երկրի արտաքին գործերի առաջին փոխնախարարի պաշտոնակատար Թամարա Բերուչաշվիլիին ներկայացրել Է որպես գերատեսչության նոր ղեկավար:
Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն նոյեմբերի 5-ին սեփական ցանկությամբ թողել Է զբաղեցրած պաշտոնն այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնից հեռացրեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:
«Տիկին Թամարան հստակ գիտի՝ ինչ Է հարկավոր անել արտաքին քաղաքականության ոլորտում, հստակ գիտի՝ ինչ մարտահրավերների առջեւ Է այսօր կանգնած երկիրը եւ ինչպես կարելի Է արդյունավետորեն շարունակել այն քաղաքականությունը, որը վարում Է մեր երկիրը»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: