Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ։

Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը Գիորգի Գախարիային փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ողջույնները։

 

Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը՝ կողմերը խոսեցին երկկողմ ծրագրերի, ինչպես նաև դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։

Զրուցակիցները միակարծիք էին, որ Հայաստանի ոստիկանությունն ու Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մի շարք ուղղություններով պետք է շարունակեն սերտ համագործակցություն ծավալել և համադրեն ջանքերը, որպեսզի հանցավորության դեմ պայքարում առավել հաջող արդյունքներ գրանցվեն։

Կողմերն, անդրադարձ կատարելով փոխադարձ այցելությունների կարևորությանը, հույս հայտնեցին, որ մոտ ապագայում տեղի կունենա Վրաստանի ներքին գործերի նախարարի այցը Հայաստան»։