ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Կիևին զենք և պաշտպանիչ սարքավորումներ մատակարարել։ Նա այսպես է մեկնաբանել Ստամբուլում Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
Նա ասել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ՝ ի դեմս Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի, սպասում է Ռուսաստանի հետագա քայլերին' Ուկրաինայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակում՝ միաժամանակ պահպանելով Մոսկվայի դեմ կոշտ պատժամիջոցների ռեժիմը։
«Մենք կշարունակենք Ուկրաինային տրամադրել իրեն պաշտպանելու միջոցներ և կշարունակենք ուշադիր հետևել, թե ինչ է տեղի ունենում», - հաստատել է Բայդենը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։