Վաշինգտոնը քննարկում Է Ուկրաինային ամերիկյան զենք ուղարկելու հնարավորությունը: Հուլիսի 25-ին դա հավաստել Է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքերը BBC-ին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Պաշտպանողական զենքն Ուկրաինային թույլ կտա պաշտպանել իրեն»,- ասել Է նա: Միեւնույն ժամանակ Վոլքերը չի սկսել պնդել, թե Վաշինգտոնը կդիմի այդ քայլին: «Դա հետագա քննարկման եւ որոշման ընդունման հարց Է»,- ընդգծել Է նա՝ պատասխանելով իր՝ Ուկրաինա կատարած ուղեւորության եւ Կիեւի վերահսկման ենթակա Դոնբասի տարաքներ այցելության արդյունքների վերաբերյալ հարցերին:

 

Վոլքերը նաեւ կարծում Է, որ Դոնբասում խաղաղության ապահովումը կպահանջի Ռուսաստանի հետ նոր ռազմավարական երկխոսություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: