Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրման պայմաններում ձգտում Է պահպանելու հավասարությունը Հայաստանին եւ Ադրբեջանին սպառազինության մատակարարումների հարցում եւ ելնում Է այն բանից, որ «հակամարտային իրադրությունները պետք Է լուծվեն ոչ զենքի միջոցով», «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է Ռազմատեխնիկական համագործակցության համերկրային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հակամարտություններն սկսվում են, չնայած այն բանին, որ մի կողմն ավելի լավ կամ ավելի վատ Է զինված: Այնուամենայնիվ, անհրաժեշտ Է ձգտել զոուգաշռության: Եվ Ռուսաստանը ջանքեր Է գործադրում, որպեսզի պահպանվի զուգակշռությունն, ինչպես բացարձակ արտահայտությամբ, այնպես Էլ սպառազինությունների հիմնական համակարգերի քանակով եւ որակով»,- ասել Է Ֆոմինը:
Նա ընդգծել Է, որ «ռազմատեխնիկական համագործակցության գելխավոր խնդիրն այն չԷ, որպեսզի օգնություն ցույց տրվի ինչ-որ մեկին, ստեղծվի ուժերի գերակշռություն»: «Գլխավոր խնդիրը, որքան Էլ որ դա տարօրինակ հնչի, խաղաղության եւ կայունության պահպանումն Է կոնկրետ երկրում, տարածաշրջանում եւ ամբողջությամբ վերցված աշխարհում»,- կարծում Է համերկրային ծառայության ղեկավարը:
Ֆոմինը պատմել Է, որ այս կամ այն երկրին մատակարարման որոշումը Ռուսաստանն ընդունում Է՝ տարածաշրջանի սուր իրադրությունների հաշվառմամբ: «Այստեղ չի կարելի ասել, թե մենք սպասում ենք՝ սրում տեղի կունենա թե ոչ: Գոյություն ունի որոշակի զուգակշռություն, եւ մենք ելնում ենք այն բանից, որ հակամարտային իրադրությունները պետք Է լուծվեն ոչ զենքի ձիջոցով»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: