Ռուսաստանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը Մոսկվայում, խորհրդակցություններ են ընթանում նման բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետների վերաբերյալ, հայատարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք առաջարկել ենք տրամադրել մոսկովյան պլատֆորմ, որպեսզի կազմակերպենք ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ», - ասել է Զախարովան: