Ռուսաստանը և Իրանը քննարկում են իրենց զինվորականների միջև փոխգործակցության խորացումը համատեղ զորավարժություններ անցկացնելու և դիտորդների փոխանակման ճանապարհով: Այդ մասին օգոստոսի 2-ին գրել Է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպում է անցկացրել Իրանի պատվիրակության ղեկավարության հետ, որը ժամանել էր՝ մասնակցելու 2016 թվականի Բանակային միջազգային խաղերին: Ամփոփելով դրա արդյունքները՝ Շոյգուն հայտնել է Իրանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին:
«Պաշտոնապես կողմերը չեն հրապարակել բանակցությունների կոնկրետ արդյունքները, բայց իրադրությանը ծանոթ աղբյուրը «Իզվեստիա»-ին պատմել է, որ առաջին հերթին քննարկվել են երկու երկրների զինվորականների փոխգործակցության բարելավման հարցերը համատեղ զորավարժություններ անցկացնելու և դիտորդների փոխանակման ճանապարհով»,- գրում է հրատարակությունը:
Իր հերթին իրանցի գեներալ-մայոր Վալի Մադանին ասել է, որ երկու երկրներն «անհրաժեշտ ներուժն ունեն ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար», նշում է «Իզվեստիան», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:-