Բելառուսը, Ռուսաստանի հետ միասին, մինչև 2026 թվականը երկու թեթև ինքնաթիռ կարտադրի, իսկ մինչև 2030 թվականը նախատեսվում է արտադրել 85-100 ինքնաթիռ։ Այս մասին Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկը։
«Մինչև 2026 թվականը մենք պետք է երկու ինքնաթիռ թողարկենք, և ինչը շատ կարևոր է, մենք այսօր արդեն ունենք հստակ պատվեր, այսինքն՝ մինչև 2030 թվականը ինքնաթիռների քանակը 85-100 կլինի։ Սա այն նվազագույն քանակն է, որը մենք պետք է արտադրենք մեր երկրում»,- ասել է Պարխոմչիկը։ Նրա խոսքով, եթե հանձնարարված առաջադրանքները հաջողությամբ կատարվեն, կարող են ավելի շատ ինքնաթիռներ թողարկվել։
Պարխոմչիկը նշել է, որ երկրները բավականին արագ են առաջ շարժվում ավիաշինության ոլորտում։