Ռուսաստանը և Թուրքիան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող համատեղ կենտրոն ստեղծելու մասին, հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:
«Ղարաբաղի հարցով Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի համատեղ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա հուսալի վերահսկողություն իրականացնել ռազմական գործողությունների դադարեցման նկատմամբ», - ասել է Ռուսաստանի Պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: