Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավարտվել են, կնքվել է համաձայնագիր:
Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ՊՆ-ն, ռուսական կողմն առայժմ միայն տարածում է Թուրքիայի ՊՆ հաղորդագրությունը:
Նշվում է, որ կենտրոնը ամենակարճ ժամկետում սկսելու է իր աշխատանքները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո թուրքական կողմը հայտարարում էր, որ Արցախում թուրքական զորք է տեղակայվելու, սակայն ռուսական կողմը դա հերքում էր' նշելով, որ թուրքական զորք կլինի միայն Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք մշտադիտարկման կենտրոնում: