Ռուսաստանը եւ Իրանը կարող են ստեղծել «գազային ՕՊԵԿ» էներգետիկ ոլորտում արեւմտյան հեգեմոնիային դիմակայելու շրջանակում, գրել է Al-Watan Syria-ն։
Ռուսաստանը, որը պայքար է մղում արեւմտյան հեգեմոնիայի դեմ, աշխատել է գազի շուկայում երկու ամենամեծ մրցակիցների միջեւ մրցակցության նախագծի պատրաստման ուղղությամբ։ Մոսկվան ոչ միայն կմասնակցի թուրքական գազային հաբի, այլեւ իրանական էներգետիկ կենտրոնի ստեղծմանը։ Դա զարմացրել է ողջ աշխարհին, որովհետեւ իրանական «երկնագույն վառելիքը» ռուսական գազի մրցակիցն է։ Այլ խոսքով, Ռուսաստանը եւ Իրանն այլ երկրների հետ պատրաստվում են ստեղծել «գազային ՕՊԵԿ»։
Հրապարակման մեջ նշվել է, որ նոր համատեղ նախագիծը խոշորագույն էներգետիկ տերությունների միջեւ վախեցնում է արեւմտյան երկրներին։ Եթե այն իրականացվի, ապա Ռուսաստանն այլ երկրների հետ միասին կվերահսկի էներգետիկ շուկայի մեծ մասը։
Հոդվածի հեղինակներն ավելացրել են, որ Ռուսաստանը եւ Իրանը կարող են հաջող շրջանցել բազմաթիվ արեւմտյան պատժամիջոցներ, քանի որ նախագծի պոտենցիալը հսկայական քաղաքական եւ տնտեսական կշիռ ունի։ Բացի այդ, երկու երկրներն ունեն գազի աշխարհում ամենամեծ պաշարները, ինչը հաստատում է Մոսկվայի եւ Թեհրանի՝ Արեւմուտքի սահմանափակումները շրջանցելու կարողությունը եւ հաջող նախագիծ կստեղծի, որը մղձավանջ կդառնա ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար։