Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտնել է, որ երկիրը պայմանականորեն կբաժանվի 3 գոտիների՝ կապված կորոնավիրուսի տարածվածության վտանգի հետ: «Երկիրը կբաժանվի 3 գոտու՝ սպիտակ, դեղին և կարմիր: Սահմանափակող միջոցառումներն էլ կկիրառվեն՝ ըստ գոտիների»,- ասել է Ռոուհանին: Սպիտակ գոտիներում կբացվեն կրոնական կենտրոններն ու կթույլատրվեն կրոնական ծիսակարգերը: