ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Twitter-ի իր էջում Սիրիայի իշխանություններին և Բաշար Ասադին աջակցելու համար պատասխանատվությունը դրել է ՌԴ-ի և Իրանի վրա։
Նա գրել է, թե տարածքը, որտեղից ստացվել են հավանական քիմիական գրոհի մասին լուրերը, «շրջապատված է սիրիական զորքերով»։
«Նախագահ Պուտինը, Ռուսաստանը և Իրանը պատասխանատու են անասուն Ասադին աջակցելու համար»,- վստահեցնում է Թրամփը։