Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանն աջակցելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու համար: Ադրբեջանը կողմնակից է տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել է նա:
Ասադովը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարի կազմել է 2 միլիարդ դոլար: