Իրանը եւ Ռուսաստանը պետք է օգտագործեն իրենց հնարավորությունները Ղարաբաղում խաղաղության հասնելու համար: Այդ տարածաշրջանում բավարար մրրկայնություն եւ պատերազմներ են, եւ այդ պատճառով մենք պետք է թույլ չտանք, որպեսզի նոր պատերազմ ծագի:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մոսկվայում «Վեստնիկ Կավկազա»-ի հարցին տված պատասխանում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին' նշելով, որ ղարաբաղյան հակամարտությունը Իրանի Իսլամական Հանրապետության ուշադրությունը գրավող տարածաշրջանի գլխավոր հարցերից մեկն է:

 

 

Լարիջանին հայտնել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում ղարաբաղյան կարգավորման հարցով ինտենսիվ բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի իր պաշտոնակից Օգթայ Ասադովի հետ:

 

 

«Մենք մեր ռուսաստանցի բարեկամների հետ կիսում ենք այն կարծիքը, որ պետք է թույլ չտանք, որպեսզի պատերազմի կրակը տարածվի տարածաշրջանում: Այդ պատճառով երկու երկրները՝ Իրանը եւ Ռուսաստանը, պետք է գործի դնեն իրենց ջանքերը, օգտագործեն իրենց հնարավորություններն այն բանի համար, որպեսզի համոզեն Ադրբեջանին եւ Հայաստանին կարգավորել այդ խնդիրը քաղաքական ուղիով», -ամփոփել է նա: