Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում «3+3» հարթակի նիստի ժամանակ հայտարարել է՝ տարածաշրջանում կայուն խաղաղության համար Հայաստանը «պետք է փոփոխություններ կատարի» Սահմանադրության մեջ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա հավելել է, որ Ադրբեջանն ու տարածաշրջանի երկրները մշակել են ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ։

«Ադրբեջանը և տարածաշրջանի երկրները մշակել են անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ՝ կայուն խաղաղություն ապահովելու տարածաշրջանում այս կրիտիկական հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում: Կարևոր է, որ սահմանադրական փոփոխություններով վերացվեն նախկին հակամարտության հետևանքները», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։