ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հետ համաձայն չԷ երկրի բնակիչների 57 տոկոսը: Այդ մասին վկայում են NBC հեռուստաընկերության եւ Wall Street Journal թերթի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հունիսի 18-ին: Սոցիոլոգները նշում են, որ այդ ցուցանիշն ամենաբարձրն Է Օբամայի նախագահության ողջ ժամանակաշրջանում: Ընդսմին Սպիտակ տան ղ եկավարի արտաքին քաղաքականությունը դուրս Է գալիս միայն ամերիկացիների 37 տոկոսին: Հարցումն անցկացվել Է դեռ նախքան Իրաքում իրադրության սրվելը:

 

Ընդհանուր առմամբ նախագահի պաշտոնում Օբամայի գործունեությանը այժմ հավանություն Է տալիս ամերիկացիների ընդամենը 41 տոկոսը: Բացի այդ, հարցվածների 54 տոկոսն այն կարծիքին Է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարն ընդհանրապես ի վիճակի չԷ առաջնորդել երկիրը: Հակառակ կարծիքին Է հարցախույզի մասնակիցների 42 տոկոսը:

 

Մինչդեռ հետազոտողները նշում են, որ Օբաման ամենավատ նախագահը չԷ. ԱՄՆ-ի այլ ղեկավարների վարկանիշներն Էլ ավելի վատ են եղել: Այսպես, 2006 թվականի հունիսին Ջորջ Բուշ Կրտսերի քաղաքականությանը հավանություն Էր տալիս երկրի բնակիչների ընդամենը 36 տոկոսը: Սակայն 1998 թվականի հունիսին Բիլ Քլինթոնին աջակցում Էր ամերիկացիների 60 տոկոսը, իսկ 1986 թվականի հունիսին Ռոնալդ Ռեյգանին պաշտպանում Էր 64 տոկոսը:

 

Հարցմանը, որը հեռախոսով անցկացվել Է հունիսի 11-ից մինչեւ 15-ը, մասնակցել են ԱՄՆ-ի շուրջ հազար չափահաս բնակիչներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: